Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Նախապայմանն անկեղծությունն է

Նախապայմանն անկեղծությունն է
23.12.2015 | 21:36

2016-ը համաշխարհային ֆուտբոլում նշանակալի տարիներից մեկն է լինելու: Եթե ավանդաբար անցկացվող Չեմպիոնների կամ Եվրոպայի լիգաների խաղարկությունն էլ թողնենք մի կողմ, Եվրոպայի առաջնությունը հո կա ու կա, իսկ սա աշխարհի առաջնությունից հետո թիվ մեկ մրցաշարն է, ու կարծեմ, թե սույն կտրվածքով մարզասերը հակառակվելու բան պիտի չունենա խոնարհ անձիս հետ:
Եկող տարին սպասումների տարի է լինելու հայաստանյան ֆուտբոլի երկրպագուների համար նաև մեկ այլ առումով: Ձախողված մրցելույթների ֆոնի վրա մեր ազգային ընտրանին ունի նոր գլխավոր մարզիչ, ու թեև Վարուժան Սուքիասյանին որքան էլ ջանանք նոր մեսիայի հագուստով ներկայացնել, միևնույն է, այդպիսին չէ ու չի էլ կարող լինել, սակայն սույնով հանդերձ վերջին հույսի իրավունքով նրանից որոշակի ակնկալիքներ չենք կարող չունենալ, որովհետև մեր ազգայինը նախ և առաջ մեր ազգայինն է, աշխարհի վրա բացված մեր պատուհանը ու, որքան էլ այն փոքրիկ է, միևնույն է, մե՛ր պատուհանն է: Թե Վարուժան Սուքիասյանն ի՞նչ ֆուտբոլիստներ կպեղի ու կբերի ազգային, չափազանց դժվար է ասել, որովհետև հայաստանյան կտրվածքով ունեցածներս խղճուկ բան է, իսկ դրսինները որքանո՞վ կլինեն ազգասեր տղաներ (սա նոր մարզչի գլխավոր պայմաններից մեկն է), շատ դժվար է ասել, որովհետև ազգասերի չափանիշն անցնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մաղով, որի ոչ թե ցանցկեն, այլ պատռված լինելն այս տարիների ընթացքում մի անգամ չէ, որ երևացել է, այդ թվում` առանձին ֆուտբոլիստների նկատմամբ կատեգորիկ արտահայտություններով, նրանց տրված բնութագրումներով, իսկ դրանց գլուխգործոցը Հայաստանի ազգային ընտրանուն ներկայացրած դավաճանության մեղադրանքն էր, որը չեմ կարծում, թե դեռ քիչ ջուր է քաշելու: Եթե այդ տղաները նորից են դիտարկվելու որպես ազգային ընտրանու մաս, հարց է, թե որքանո՞վ նրանք կկարողանան իրենց հասցված վիրավորանքը կուլ տալ ու նորից լծվել գործի, իսկ եթե կարողանան, նրանց համար որքանո՞վ նպաստավոր պայմաններ կստեղծվեն: Մի խոսքով` աջ ես նայում, վայ է, ձախ ես նայում վայ է:
Արդ` ի՞նչ լուծում է հետևելու այս ամենին:
Ամանորի նախաշեմին կուզենայինք հուսադրող բաներ ասած լինել մարզասերին, սակայն խոսողը պետք է առաջին հերթին լինի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ու խոսի առանց ամբիցիաների, խոսքի մեջ առանց դատախազական նոտաների: Հավատացեք, որքան էլ դժվար լինի, Ռուբեն Հայրապետյանը, այնուամենայնիվ, կարող է դա անել ու առանց որևէ մեկի թիկունքում թաքնվելու: Համենայն դեպս, նա, կարծում եմ, այդ ուժն ունի:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ